top of page
Տեսնո՞ւմ ես
մարգարեին այն ոսկեպսակ
մատներն անգործնական
երկինք պարզած
ես նրան գիտեմ
վաղո՜ւց
երբ դեռ պոետ էր նա
ու հրաշքներ էր գործում
այդ մատներով
մարմինս ճմլվում է
ցանկության պես այն
որ չի գտնում ձևը
կատարվելու
գլուխս կտրվում է բարձից
ու բարձրանում
ո՜ւֆֆ
ինձ հայտնություն է տրվում
կարծես նորից
հ.գ. ինչո՞ւ ես այցելում ինձ Աստված
այս ժամերին
երբ ծույլ եմ... հոգնած եմ ու քնատ
գրիչս դիմադրում է նորից
գուցե վա՞ղը
ա՜խ... քո անպատեհ ընտրությունը միշտ
... ժամանակի
bottom of page