top of page

Ձեռքս միշտ պատրաստ-

ճիշտ անկյան տակ

վազում եմ

մնալով

զուգահեռ

ՃԱՆԱՊԱՐՀԻԴ

մի քիչ էլ

ու ներս կցատկեմ

դռնովդ բաց

հանց լոթի ջահելը

շարժվող տրամվայի մեջ

կցատկեմ – կասկածո՞ւմ ես

որ կցատկեմ

հետո՞ ինչ

որ չստացվեց

այդպես էլ

նայել աչքերի մեջ միմյանց երբևիցե

բայց Դու կաս

հենց ինքս կվկայեմ

(եթե պետք է)

վերջին օրը ահեղ դատաստանի

քանզի

ես անձամբ եմ տեսել Քո

հեռացումը

դղրդոցով

քաղաքիս բոլոր վեց դարպասներով

միանգամից

ելնո՛ւմ եմ

քար ու ավազ դես-դեն շպրտելով

Քեզ` փա՜ռք

ինքըս ինձ վրա՛ եմ բարկացած

ես

որ մանր աչքերում իսկ

ձկնիկիս

նկատել եմ □Մեծ ծովի□

երազը նրա

գաղտնածածուկ

ինչպե՜ս

վրիպեցի

(ինձ չեմ ներում)

պատկերը Քո այնքա՜ն

հսկայական -

ինչպե՛ս

bottom of page