Վերջերս…
Աստծուն փրկելու համար
ես
փեշիս տակ եմ թաքցնում
Նրան
և
ինձ անհավատ
հղի պոռնիկ են կանչում...
…բոլորը
տե՛ս… հղի չեմ ես…
ո՞ւր են ոսկեզօծ գուլպաներս
Տեր
հոդախախտ եղած ծաղրածուի պես
ծամածռվելով
պարել եմ ուզում այսօր… Քեզ համար
(իսկ կանանց... ներիր... նրանք չգիտեն...
հա՛... չգիտեն... Հայր)