top of page
Ապոկալիպս է անունը
վերջին կատվիս
որ հայտնվում է կողքիս
հանկարծակի
ու
վախեցնում
ամբողջ օրը ես մաքրում եմ ինձ
նրա նման
ու պատրաստվում խաղաղ□
վերջին օրվան
հույսս դուք եք կանայք□
խոսեք□ խոսեք
փրկեք սերերը իմ
մոռացումից
ես լոկ մի կյանք ունեմ
բամբասանքը ինը՝
(կատվի նման)
հասցրեք ասքն իմ այնտեղ
բերնե-բերան
հույսս դուք եք կանայք□ խոսեք□ խոսեք
բազմապատկեք կյանքս՝ ժամանակով
բամբասանքը ես եմ՝ սրի նման
ձեր ձեռքերով նետված
դեպի երկինք
որ շուրթե-շուրթ
հղկվելով
անվերջ
սլանում է դեպի□ հավերժություն
bottom of page