top of page

Սումատրայում ցունամին

Սումատրայում ցունամին

կատաղաբար

պոկել-տարել է

երկու հարյուր հազար դիակ

այնպիսի՜ արագությամբ ալիքների

ասես նրանց սպասում են

անհամբեր`

մեկ ուրիշ տեղ

օվկիանոսը` ծովախոտից խեղդված մանուկ

վարդագույն մի ծծակ է թքում ափի վրա

անթիվ □առաքյալներ□ համոզված են

որ այս մասին զգուշացված էր

Սուրբ Գրքի մեջ -

որ ցունամին վրիպեց մոլորակը

մի քանի լուսնի չափով ճիշտ հաշվարկված

հիշեցումի համար սոսկ թեթևակի

որ աշխարհի վերջը հաջորդ անգամ

լինելու է արագ սարսափելի

իսկ Եհովայի վկաները ամբողջ գիշեր

զսպել էին հրճվանքն իրենց դռանս մոտ

որ ներխուժեն ցանցառ գլուխներով`

- տեսա՞ր... մենք ճիշտ էինք վերջի մասին

մինչդեռ իմ էկրանի վրա հսկայական

ցունամին ընդհատվել էր ծիածանով

մղձավա՞նջ է սա Եհովայի...

մի նոր սերիա՞լ

ավելի ճոխ ու զեխ հարսանեկան ծեսի

քմահաճո՞ւյքը միլիարդատեր քավորի

թե՞ ինչ...

փաստը մնում է փաստ – ողջ ընթացքում

հարսնաքողը լողում էր խելահեղ

ջրի վրա


bottom of page