top of page

Սիբիրյան տունգուսկա

(կամ հիշողություններ

ռուսական ձմեռային գիշերվա մեջ)

Լսե՞լ ես Տունգուսկա

երկնաքարի մասին

հարյուր տարի առաջ

որը ճի՛շտ է

չդիպավ Երկրագնդին

սակայն այրեց անտառը

ամբողջապես

մի եղջերու մեռավ տաք հոսանքից

և այրվեցին հագուստները

որսորդի

որ նշան էր բռնել հրացանով

ձմեռվա գիշերի մեջ սառը և մեծ

ինչպես թշնամու բռունցք դեմքիս կախված

ինձ հաճախ է հայտնվում եղջերուն այդ

և որսորդն այն բռնկված

կրակներով դժոխքի իր անձնական

ասում եմ... ընկեր... որ իմանաս

քանզի Տունգուսկան մեկն էր միլիոններից

ու եթե դանդաղեր ևս հինգ ժամ

չէր լինի քաղաքը... ամբողջովին

իսկ երկի՞նքը...

երկինքը անբնական պայծառ էր այդ օրը

թեպետ վերևում ոչ լուսին կար ասում են...

և ոչ արև


bottom of page