top of page
Սա նոր քաղաքն է իմ
հրեշտակների
մեզի հոտը խառնված
խոտի հոտին
ուր աղքատը մեռնող
չի համբարձվում երկինք
այլ ծծվում է դանդաղ
ասֆալտի մեջ
սա տխրությունն է իմ -
դատարկ խոռոչ
օտար լեզվով խոսող
ծանոթ աստղեր
ուր մահանում եմ ես
ամեն անգամ
ինչպես տողն է մեռնում
թարգմանությամբ
անսեր... հարուստ կանանց
զվարթության նման
ինձ տխրեցնում են
գունագեղ լույսերը
այս քաղաքի
ուր ամեն բան կեղծ է
ու անցողիկ
բացի մենությունից իմ... մենությունից
bottom of page