top of page
Պտտվում
պտտվում եմ
անվերջ
ես առանց հենարան
վերջակետ
սլանում
գալարվում
հանդարտվում
ու նորից պտտվում եմ անվերջ
խոսքերիդ միալար շշուկից
ունկերս են խշշում ցավագին
կմեռնեմ
չկրկնես դու նորից
աղաչում-աղաչում եմ`
լռիր
մեր սիրո այն հուժկու ալիքին
ես իզուր շատ իզուր եմ սպասել -
ընկնում
ընկնում եմ կարծես
դադարիր
դադարիր կարուսել...
bottom of page