top of page
Որոշեցի նախ ապրել ես
թռչունի պես
հավատալով որ
կհոգաս
գրվածի պես
ընդամենը մեկ ամիս է անցել դեռ
ո՜վ Տեր
բայց տես
ինչպես եմ հյուծվել արդեն
մենք այդպես էլ չհանդիպեցինք
ու
չհանդիպեցինք
բայց պատճառը այն ժամանակ
հայրս էր
որ արգելել էր ինձ
հանդիպել մորուքավոր
մարդկանց հետ
ինձանից մեծ
իսկ հիմա
երբ նա չկա... վաղուց...
ու ազատ ենք
հիմա՞ ինչն է պատճառը
...չերևալուդ
հ.գ.
չլինի ինձ երբեք էլ չես սիրել Դու
bottom of page