top of page

Պա՞հն է րարդյոք

Պա՞հն էր արդյոք

թե

տեսակը լույսի

չգիտեմ

բայց տեսել եմ

երդվում եմ

ժամանակը ամբողջ

սկսած այն օրվանից

երբ բաժանեց տերը

մութը լույսից`

մինչև այսօր

ժամանակը ամբողջ

մերթ ընդ մերթ ընդհատված Քրիստոսներով

ծիծաղե՜ք… քարեր նետեք… հո՛գ չէ

չեմ բարկանա երբեք… խոստանում եմ

դուք բոլորդ

Քրիստոսներն եք ապագայի

չեմ անիծի ես ձեզ… ինչ էլ անեք

մոտ եկ… ա՛յս անկյունից նայիր…

տեսնում ես չէ՞

ժամանակը՝ ինչպես մետաղական անձրև

երկու հազար փայլուն մեխեր… Քրիստոս

երկու հազար փայլուն մեխեր… Քրիստոս


bottom of page