top of page
Չեմ ուզում կրկնել
մորս կյանքը
կազմված պահածոյից
գլխացավից
և լվացքից
որ բազմանում էր տաշտի մեջ
Քրիստոսի ձկների պես
անվերջորեն
տարիքս` կես դար պլյուս
կարող եմ մեռնել ամեն դիրքով
(ինչպես շատ անքուն մնացած մարդն է
ընդունակ քնել ամեն դիրքով)
կարող եմ մեռնել ես երգիս վերջում
կամ ծնկներս օդում` յոգի նման
մինչև իսկ կանգնած` մորս պես
ձեռքերս ամբողջովին խմորի մեջ
ուզում եմ կոտրել կարծրատիպն այս
պատրաստել նորը ավելի մեծ
ես իմ կյանքն ապրել եմ վատից-լավից
ձեզ համար եմ մտածում
ավելի շատ
հ.գ.
ժամանակը կանգնած է այլապես
կամ հոսում է միայն մորս համար
որ պիտի հասցնի լվացքը մինչև կեսօր
կտրի կաթը ժամանակին` դեռ չսառած
կրճատի ծախսերը մի քիչ էլ
ու մի կերպ ձգի մինչև գարուն
bottom of page