top of page
Չգիտեմ ինչու
այնքան ուրախ եմ
արթնացել այսօր
իմն է ընտրությունն
աստվածաշնչյան
կուզեմ կքայլեմ
կուզեմ... կթռչեմ
հողը թեթև է
երկնքի նման
ի՞նչ անեմ հիմա
ինչպե՞ս են պահում
չափից ավելի
երջանիկները
նման դեպքերում
պատասխանի տեղ
դու սահեցնում ես
աջ ցուցամատդ
ճակատիս
քթիս
շուրթիս վրայով
ու
բացականչում
առաջին անգամ
տեսնող կույրի պես
- ինչ երկնայի՜ն ես
չլինի՞ այսպես
հավես են անցնում
բոլոր օրերը
հեռու դրախտում
ի՞նչ... երկնայի՞ն եմ
մուլտիկի անսեռ
հրեշտակի նման
ես իմ նիզակով
քորում եմ մեջքս
ու
նայում վերև
հողը օդից էլ
թեթև է կարծես
կուզեմ
կթռչեմ...
bottom of page