top of page

Որ զինվորները շրջվեն հողի տակ ու ետ դառնան տուն

դարասկզբին

մեկուկես միլիոն հայ ջարդվեց անապատում

չորս միլիոն մարդ մահացավ Կոնգոյում

յոթանասուն հազարը` Դարֆուրում

այնուհետ`

Բաքվո՛ւմ

Իրաքո՛ւմ

Պակիստանո՛ւմ

ևս տասը միլիոն սպանվեց դարավերջին

ավելի պակաս դրամատիզմով -

քաղցից ու լուծից սովորական

այսքանից հետո ես երեխա՞ եմ

որ վստահեմ մերօրյա աստվածներին

ի զորու մահ սփռել ամենուրեք

բայց անզոր հրաշքին Ղազարոսի

…իսկ ազատ ժամերիս առաջվա պես

ես փնտրում եմ Փրկչին

մոտենում ծիկրակում եմ գաղտնի

քաղաքիս պատահած պատուհանից

ի՞նչ Աստված մտածում եմ

որ չունենա

սովորական մի տուն Երկրի վրա

եկեղեցին` տուն-թանգարան

իմ ասածը տուն է բնակելի

կահավորված հույսի

սիրո համար

ապրելու մի տուն

հասկանո՞ւմ ես

ուղղանկյուն սեղանով ու մահճակալով


bottom of page