top of page
Շպարված պոռնկուհի
ես կարեկցում եմ քեզ
սեղմող կոշիկներիդ համար
բարձրակրունկ
ցրտից սրթսրթացող
բա՜ց ստինքներիդ համար
ձուկ-ազդրերիդ համար
ցանցե գուլպաներում
սակայն բոլորից շատ`
մեքենայի կիսաբաց պատուհանից
քեզ լուռ ընտրող մարդկանց
հայացքների համար
որ կարևորում են ամենից շատ
քո
գինը
ձևը և
չափսերը -
մահացածի համար գնվող կոշիկի պես
գունատ
շպարված պոռնկուհի
փայլուն շրթունքներով
ես քեզ կարեկցում եմ այնքա՜ն շատ
որ ծպտված բեղով
ոնց տղամարդ
քեզ ուզում եմ տո՛ւն տանել
ինձ հետ
այսօր
ու պահել կողքիս հավերժորեն
bottom of page