top of page
Նա թերթ էր կարդում
իսկ ես
այդ օրը
որոշել էի
վերջապես քերել
սևացած
թասս
անսպասելի
մեկն ինձ ետևից
ամուր գրկում է
ու իր աջ ձեռքով
փակում ծորակը
- ասում են... հոգիս
որ իբր մեկը
մի կղզու վրա
գտել է
...Աստծուն
ես
առանց շփման կետս
կորցնելու
մի ոտքի վրա
շրջվում
ու ղանդաղ
գոգնոցիս վրա
սրբում եմ
ձեռքս
- ափսոս
շատ ափսոս
այնքան ավելի
հարմարավետ էր
Աստված՝ երկնքում
ինչևէ... քաղցր
հիմա կարո՞ղ ես
կանաչ բազմոցն այն
քաշել մի քիչ... աջ...
թող...
թաց եմ
խե՞նթ ես
քանդի՜ր... գոգնոցս
իսկ ես...
այդ օրը...
որոշել էի
վերջապես մաքրել
սևացած
թասս
bottom of page