top of page

Մի վարագույր փակվեց

հանդիպակաց շենքում

ու 

զգացի ճշգրիտ

որ հենց հիմա

ես քայլեցի մեկի

երազից դուրս


մեղավորը դու չես


հանցավորը գուցե

դատարկ սենյակն է այս

որ թմբուկի նման

անձեռնելի

նաև բութ 

ու 

մեծ է դարձնում

մենությունս


մնաց երեք րոպե


ցուրտը

մութն ու

մուժը

ինչպես շինանյութեր

շուտով կիջնեն կոպիս

ու 

ձև կհաղորդեն

իմ ծույլ... տառապանքին


bottom of page