top of page
անսարք տեսախցիկ
ժապավենը պտտվում է
շխկշխկոցով
ամեն բան մոխրագույն է
կամ սև
բացի արյունից չմակարդվող
ամեն բան թրթռում է
ապա անցնում
պապիս տունը բարձրում
վանա կատուն
ժանյակե հարսնաքողը հորաքրոջս
նախ թռչում է կտուրե-կտուր
ու հրաշքով փրկվում
թաքնվելով ծխնելույզի մեջ
հարևան տան
ոսկով լի պուլիկն է այնուհետ
մուլտիկի պուլիկի պես
ցատկելով կորչում բուխարիկում
մնացածը խզզոց է ու ձև
պատմությունը բոզ կին է` կրծքի տակ
ապրիլը` նեղ գոտի ցավեցնող
խաչակիր մարմիններ զույգ-զույգ
խաչաձև նետված միմյանց վրա
մի քիչ էլ լռություն ու
կրկին
քահանա պապս է
խորանից
հարցական նայում աչքերիս մեջ
գենոցիդ կասի՞ Օբաման
գովազդից հետո
պատերազմի
մինչ տատս` ընթացքում անփույթ
բարձիկի վրա ասեղնագործ
կորչում է
երևում ու
կորչում
լվացվող գույներով
պարբերաբար
իր կողքին` վանա կատուն
գունավոր աչքերով կանաչ-կապույտ
bottom of page