top of page
- Ծնված օրվանից
ժամանակը ծամում է մեզ
այսպես
ծամո՜ւմ
ու դուրս թքում մի օր
անսպասելի
ասաց պապս մի օր... անակնկալ
- ժամանակի բացիլը
ժանգ
որ բազմանում է
աննկատ
կոպերիդ տակ
բազմանում
բազմանում
ու
դառնում է մահ
ավելացրեց պապս ու իջեցրեց կոպերը... աննկատ
իմացա՛... պապ...
հաջորդ կյանքում
ես կգամ որպես հակաբացիլը
ժամանակի
ու կմնամ
հ.գ.
իսկ պապս հաղթակա՜ն
դագաղի մեջ
ասես ասեր տեսա՞ր... ասացի չէ՞...
bottom of page