top of page
Կյանքը հող -
իսկ դու ջուր ես`
մահ
ձեռքերդ անթիվ ծովախոտեր
մինչ ես երկկենցաղ կին եմ
սիրահարված
որ չի կարողանում ընտրել ձեզնից մեկին
համր ձուկ ես դու - մահ
իմ երկրորդ Տեր
շուրթերդ` քողարկված կորագծեր
որ փքվում են մի պահ
համբույրի մեջ
ապա անհետանում
կամ դառնում գիծ
վերջին գիշերս է ասենք
հետո՞ ինչ
ես չեմ վախենում
իսկ դո՞ւ
ճկվիր... գետ դարձիր
կամ զարկերակ
ու թող լցվեմ ես քո մեջ
ամբողջովին
bottom of page