top of page
Մա՛յր
կատարյալ մոլի
ձև ու չափի
եռանկյունու հանճար
ոճի մեռած
հիվա՛նդ կատարյալի
(յոթ թաշկինակ միշտ
յոթն էլ ծալված
սուր անկյունները վեր
ամառ... ձմեռ)
չիմանամ թե բարձրում վախեցնի քեզ
անձև պարապուրդը հավերժության
կըկկոցես աչքերդ թեթևակի
և անվերջը
(մեր մեծ ընտանեկան սեղանի պես)
կվերածվի բյուր
եռանկյուն թաշկինակների
շողշողացող
բազմաքանակ թող որ
սակայն հաշվարկելի
լրի՛վ հաշվարկելի
bottom of page