top of page
Ապրե՛ք դուք
մեռյալներ անձնասպան
որ մի օր ձանձրացաք
ու գնացիք
մինչ օրը անհոգնում սկսում է դարձյա՜լ
չամաչելով
ինքն իրեն նույնությամբ կրկնելուց
հիշո՞ւմ եք արևը մեր բակի
տհաս
բայց փարթամ Արփիի պես
յոթից-յոթը վառվող
լույսերը փողոցային
որ այդպես էլ
չթողեցին ձեզ տարբերել
երբևիցե
խոր գիշերը` սկսող երեկոյից
մխիթարվե՜ք... նույն արևն է... մսոտ
շուրջօրյա նույն լույսերը դավադիր
ապրե՛ք դուք
մեռյալներ առյուծասիրտ
որ հատեցիք սահմանը խիզախորեն
դեպի Տուն`
կտրելով ժապավենը անդենի
մեկընդմիշտ...
անվերադարձ ընդհատելով
տաղտկալի իներցիան
սովորույթի
bottom of page