top of page
ու հետևաբար
ավելի սո՛ւր է հոտառությունդ
ո՞նց ես դիմանում այս գարշահոտին
արյան
որ հավաքվել է այսքա՜ն հազար տարի
երանի ես ապրեի Հունաստանում
նախկին
Զևսի հարեմում աստվածների
ու խաղայի ե՛ս էլ խաղերը այն
որ կին աստվածներին էր ներվում միայն
ինձ գոնե կարապ դարձրու Տե՛ր...
երկարավիզ
որ նոր իշխաններին գայթակղեմ ես
կամ փոխի՛ր պատվիրանդ անձնասպանի
ու
թող նետվեմ ծովը Իոնի պես
Աստված հաշմանդամի որ երկնում ես
կրծքավանդակ առանց ոտքի... կավոտ ձեռքեր
մի՞շտ ես դու լռակյաց եղել այսքան
թե՞ վերջերս ես համրացել - այսպես
միանգամայն
bottom of page