top of page

Կրկնությունը երգն է սատանայի

Տարեք խաչն այս փայտե

ու

ձեռնաշեն

մեխերը այս տարեք

էժանագին

(Արարիչը չի կրկնում ոչինչ

երկու անգամ)

փոխարենը բերեք

երեք տղա թիկնեղ

և մեղեդի

ու թող կրեն նրանք մարմինն

իմ

կաթնահունց՝

խաչի նման

Քրիստոսն

իզուր չչարչարվեց

հանուն սիրո

որ ես ևս

մեռնեմ խաչի վրա

երկու հազար տարի հետո

ծաղիկների մեջ եմ ես մեռնելու

որոշե՜լ եմ

հոգնած սիրուց

մաշկից ու

թավիշից

տարեք խաչն այս փայտե

ի սեր Աստծո

(Տերն ինձ նման մահանում է

կրկնությունից)

փոխարենը բերեք երեք ասպետ

թիկնեղ

ու

սիրաքաղց

որ հարություն լինի

այստե՛ղ

նույն օրը հենց…


bottom of page