top of page

Կառնավալից հետո

Ինչպես

անհույզ

տափակ

քարե մայթերն

այսօր

չունեն հիշողությունն              

իրենց վրա քայլած

հետիոտների՝


այնպես էլ ես


մեր այն վերջին

երկար

կեսգիշերից հետո

ձգվել-պառկել եմ

լուռ

կրծքիս վրա տպված

անցած-մարսված օրվա

նշաններով փայլուն

ու 

թույլ քամուց 

թեթև՜ 

մաշկիս վրա պարող

պատառոտված

տխուր

դիմակներով


ինչպես փողոցը

զե՜խ կառնավալից հետո


bottom of page