top of page
Ծաղիկ չբերես իմ գերեզմանին -
սիրո խոսքերով ողջունիր դու ինձ
և հառաչանքդ խառնիր դառնորեն
հողի տակ ննջող իմ երազներին
արցունք չթափես գերեզմանիս լուռ -
քնքշորեն փարվիր շիրմիս անմարմին
անմեռ մասնիկն եմ ինձ ծածկող հողի
գգվի՛ր ինձ անգին ու սիրիր կրկին
մխրճվիր իմ մեջ - խաղա մանկան պես
սառը հողի տակ զգա լույսը հոգուս
եղունգներիդ տակ կրիր ինձ թաքուն
հյուլե առ հյուլե թեթև ու մաքուր
բայց հեռանալիս հեռացիր զգույշ
հեռացիր դանդաղ լռությամբ անուշ
թող կարծեմ ինձ հետ ննջում ես դու էլ
թող խաբված մնամ քո սիրով անմեռ
bottom of page