top of page

Խոստանում եմ չմտածել ինքնասպանության մասին այսուհետեվ

Վերջ...

չեմ վիճելու կյանքի հետ

այսուհետ

որքան էլ զզվելի`

պիտի կուլ տամ

այլապես

գուցե Տերն էլ (ինչպես մայրս)

չսիրած իմ ճաշի պես

այն շուռ կտա գլխիս

ու

կլինի ծա՜ղր

այնուհետև

չե՛մ փոխվել

պարզապես կոփվել են

ականջներս

միայն թե այս ռումբերը չպայթեին

ոմանք պնդում են

թե կլոր է աշխարհը

մյուսներն ասում են քառակուսի

բայց ի՞նչ կապ ունի ձևը`

ի սեր Աստծո


bottom of page