top of page
Խոհանոցում՝
սեղանի
ու
սառնարանի միջև
գազօջախին հակված
գաղտնի՜
ծերանում է մայրս
մահվան հայելու մեջ
ես տեսա ինձ մի օր
(մորս ծեր դեմքով)
ու դուր եկավ աչքիս
պառավը այդ
իսկ
դրախտը` ասեմ
կրկնվող մղձավանջ
գիշերվա մեջ
հազարավոր
մորուքավոր մարդիկ...
իմաստուններ
բազմած շքեղ
գահերի մեջ իրենց
միանման
ու շփոթված`
ես փնտրում եմ ճշգրիտ
դեմքն ա՛յն
որ կսազեր կոնկրետ
խոսքի՛ հետ
Սուրբ Գրքի մեջ
իզուր չէ որ ...
քնից արթնանում եմ հոգնած
... ամեն անգամ
bottom of page