top of page
Խաղալու նման
բան է
ապրելը
Աստված -
երբ որ գա
գնալուս ժամը
ինձ
մորս ձայնով
կկանչես միայն
(ինձ մորս ձայնն է
համոզում միայն
որ ժամանակն է
բարձրանալ վերև)
բայց մի շտապիր
թող
որ
մի քիչ էլ խաղամ
ներքևում
ապրելու նման
բան է
խաղալը
գիտես չէ՞...
Աստված
bottom of page