top of page
Անքնության
խեղված
պատկերներով
բեռնված մի նավ
նավարկում է ծույլիկ
երակներիս միջով
ու
դատարկվում դանդա՜ղ
կոպերիս տակ
հիմա... այս նույն պահին
երբ դու ուրիշ մի տեղ
մաքառում ես այս նույն
գիշերի հետ
ճիգով զսպի՛ր
մի քիչ
հառնող երազը քո
որ ճկվելով
ծալվեմ
ու
ներս խցկվեմ
մի կերպ
քո արճիճե երկար
թարթիչների տակով
bottom of page