top of page
Երկի՞նք...
խոսքդ ա՞յս երկնքի մասին է
(այնտեղից վերադարձող
տխուր աղավնիները
սև թևերով)
ա՞յս երկնքի`
լցված
հեգնոտ քմծիծաղով
նախկին աստվածների
(որոնք դուրս քշվեցին
առանց զգուշացման
մեկ գիշերվա մեջ
ինչպես աղքատացած
վարձակալներ)
երկի՜նք...
քիչ անց
երբ կքնեն պոետները բոլոր
միանգամից
որպես բողոքի ցույց
և երկինքը կդառնա սոսկ
խտացված գազ
լույսը` ֆոտոնների պարզ հոսք
և հողը... հող
դուք կփնտրե՛ք ինձ
ու կստիպեք փսխել
նոր մայթերի վրա
երազն իմ հին երկնքի
որ պահպանել եմ լոկ ես
իմ կոկորդում
ու մեկ էլ Նա
որ դեռ սահմանում կանգնած
խառնում է
խելքն ու
...խենթությունը
Աստվա՞ծ
ի՞նչ Աստված
ասենք հավատում եմ... հետո՞
bottom of page