top of page
Երեկ... կապկելով մի ջահել
քարայծի
հասա լեռան ծերպին
գլխիս ջահեր
եղջյուրներով դիպա
արեգակին
ու
արարչին մինչև իսկ
անդիպչելի
այնուհետ թռչկոտելով
ցած իջա արագ
ու տապալվեցի
պատահական գնդակից
մի որսորդի
մահն այնքան էլ տգեղ չէ - պարզվում է
իսկ այսօր
ուզում եմ կապկել
ծառին այն տերևազուրկ
որ ընկա՛ծ իսկ
անտարբեր ծաղկել է կրծքի վրա
ձաղկելով
մահվանն իր
ու
քայքայմանը
որ սկսել էր վաղո՜ւց կոնքերի տակ
bottom of page