top of page
Երդիկից թափանցող լույսի տակ
հիշողությունս
դեմքով միշտ դեպի ինձ
գնում է ետ-ետ
ետ-ետ
ինչպես եկեղեցուց
անզգույշ հեռացող կին
ու
քիչ անց
կրկեսում ենք կրկին
ես` երեխա
և քեռիս ուսուցիչ
նորից
երեսնամյա
նա նայում է
ոտքերին աղջիկների
իսկ ես` փղին ու տղային
որ փորձում է կուլ տալ
նետերը սուր
ինչ ջե՜րմ էր արևը
և մատներդ
եռացող թեյնիկը
խոհանոցում
և մայրս
ձեռքերը լվացքի
տաք ջրի մեջ
հիշողությունս
կծկվում-փոքրանում է
եռման ջուրն ընկած
բրդյա ձեռնոցի պես
փոքրանո՜ւմ
փոքրանում է
հետզհետե
վերածվելով կորա՜ծ ժամանակի
bottom of page