Երբ վերջին անգամ
ճզմեցիր ձեռքիդ կես ծխախոտը
ու փողոց ելար
ես
քո ետևից
գտնված
սակայն մի պահ անհեթեթ
թվացող գծով
կորացրի վիզս
ինչպես ալիքն է
ավազի վրա
կորացնում
հեղուկ պարանոցը իր՝
մեռնելուց առաջ
մոխրամանի մեջ
զուտ պատահական թվացող գծով
քեզանից հետո
երկա՜ր մխում էր
ծխախոտը... քո...