top of page

Երբ

ձանձրանում եմ

հույս ունենալուց

ու հավատալուց

և նախընտրում եմ

մի քիչ էլ

անձամբ

շփվել

Աստծո հետ

փակում եմ կեսից

աղոթագիրքս

թռչում

Հայաստան

իմ ինչի՞ն են պետք

հույսն ու հավատքը

այս հողի վրա

երբ որ ես

այստեղ

ճիշտ իմ ուզածն եմ

և հենց այնտեղ եմ

ուր որ կուզեի

այստեղ

Տիրոջ պես

ես մեն-մենակ եմ

ֆռֆռում

միայն

և Աստծո նման

այս հողի վրա

ես

անտարբեր եմ

իմ

հավատամքին

երբ ես հոգնում եմ

ծանր աղոթքից

մի տոմս եմ կտրում

ու

վեց-յոթ օրով

թռչում

Երևան

Արարչի նման

այստեղ

վեց օրը

ինձ բավական է

մի նոր տիեզերք

կերտելու համար

յոթերորդ օրը

ես

ոտքերս վեր

հանգստանում եմ

...աղոթքից առաջ


bottom of page