top of page
Ե՞ս
ես ճանապարհը չեմ
ո՜չ
և ոչ էլ լույսն եմ
ես
բայց նոպաներ ունեմ
լույսի բռնկումի
ինչպես խենթը ունի
իմաստության պահեր
ճանապարհը չեմ լույսի
և ոչ էլ
ճշմարտությունն եմ ես
(երանի կույսից լինեի ծնված
մի փարախում)
հավերժ գիշերի թագավորությունն է
հասցեն իմ սովորաբար
և համառոտ պահը
երբեմն
իմաստության
(ի դեպ լավ նայեք
□այնտեղ
հորիզոնում
մի խաչ է հառնելու փայտե□
քիչ անց)
ճանապարհը չեմ լույսի
ու ոչ էլ լույսն եմ ես
և չունեմ հավակնություն անգամ
անմահության
համրի կոկորդում ապրող
ճիչն եմ ես
անսկիզբ-անվերջ
և
արձագանքը դրա
հավերժի մեջ
bottom of page