top of page

Բեմադրության ժամանակ

Զի

առաջինը

նա՛ ծափահարեց

այն համր աղան

հսկա դահլիճում

թատրոնի

լուսե

եռանկյունու մեջ

փաթիլի նման

անպաշտպան մի կույս

անզոր

ցնցում է

իր սիրածի դին

ու...

լլկվում

մի պահ

այդպես

անկասկած

անզորությունից

բա՛ռն է լլկվում

համրի կոկորդում

զի

առաջինը

նա՛ ծափահարեց

այն համր տղան

հսկա ղահլիճում

ես նստած էի

երկուսիդ

միջև

դու մի ձեռքովդ

մեջքս էիր գրկել

մյուսով՝

մարմինը

քո ծխախոտի

իսկ համր տղան

զգոն շուրթերով

դանդադ զննում էր

լռության ոսկին

ի դեպ այնքան լուրջ

ու մանրամասն էր

համրը հետևում

կույսի շարթերին

որ հասկացա ես

որ նրանք նաև

սիրո՜ւմ են այդպես

ես հիմա գիտեմ

մեղեդին ներսի

կողմից է հնչում

համրերի համար

իսկ ձայներիզը

պտտվում է սոսկ

հավեսի համար

չկա

տիկ-տակը

ժամացույցների

համրերի համար

և

սլաքները

պտտվում են լոկ

նոր առավոտի

արարմա՛ն համար

գետը

խշշոց չէ

համրերի համար

այլ խելահեղ ջուր

որը փրփրաքող

սահում է ներքև

իր կուսությունը

առաջին ծովին

մատաղ անելու

հիմա ես գիտեմ

սերը

աղոթք է

համրերի համար

և

լռությունն այն

ահագնացնամ է

հինգ հազար անգամ

ես գիտեմ հիմա

որ

լռությունը

բարբառն է... Աստծո

համր տղայի

փքուն շարթերը

լի էին

բոլոր ժամանակների

ասված խոսքերով

ու

նաև չասված

և իմ ձախ ուսը

ինձանից անկախ

հենվել էր արդեն

տղայի վրա...

հիմա ես գիտեմ՝

գետը խշշոց չէ

համրերի համար

ոչ էլ

սերը՝

բառ

սրանից հետո

գրում եմ

միայն

համրերի՛

համար

bottom of page