top of page
Ես նախ
փնտրում եմ
ՆՐԱՆ
մանկության իմ
խաղատուփում
սակայն...
չեմ գտնում
հետո
փնտրում եմ
անցյալ
սերերիս
նամակների մեջ
իբր
երբևէ գրե՜լ ենք իրար
սակայն
այնտեղ էլ չեմ
գտնում... ՆՐԱՆ
Աստծուն
փնտրում եմ
ես
իմ անցյալում
իսկ
ՆԱ
գալիս է
անցյալիս
լրիվ
հակառակ կողմից
ես
Աստծուն գտնում
ու կորցնում եմ
օրը տասն անգամ
իսկ հիմա
Աստվա՛ծ
իմ հերթն է արդեն
փակիր աչքերղ
որ թաքնվեմ ես
ասում եմ...
Աստծո ամենասիրած
խաղը
պահմտոցին է
շըշշշ... գալիս է ՆԱ
bottom of page