top of page

Առաջինը ես եմ հարցրել քեզ

Տեսնո՞ւմ ես սյուները

լույսերի

բարեբեր ամպերը

փետրազարդ

ես գալիս եմ այնտեղից

տեսնո՞ւմ ես

որտեղից չեն գալիս

երբևիցե

ամբարները հույսի

տեսնո՞ւմ ես

բացվող առավոտը

ոսկեկապույտ

ու քամին

որ ծնվում է

արթնացող

թևերի շարժումներից

հրեշտակների

ինձ նայիր

տեսնո՞ւմ ես

հարցնում եմ

լուսեղեն խոյակները

ճաճանչափայլ

դա ի՛մ գործն է

թե ինչու եմ եկել

դո՛ւ ինձ պատասխանիր... լսո՞ւմ ես

(ես եմ քեզ հարց տվել առաջինը)


bottom of page