top of page

Անդրաշխարհում

պատահաբար բաց մնացած

պատուհանից

քամին

ինչ-որ

խնկահոտ է

բերում դանդաղ

քսում քթիս

ու

կույրի պես

ես անհապաղ

ճանաչում եմ

մահը -

հոտից

տիկ-տակ

տիկ-տակ

չպատժված

ժամանակը

անձայն

անտես

աչքի պոչով

փնտրում է իր

հաջորդ որսը՝

թուրք կատվի պես

տիկ-տակ

տիկ-տակ

սլաքների խելքին ընկած

պտտվում եմ

ու չեմ լսում

ժամանակի

մոտենալը

աղմուկի մեջ

այս ի՞նչ հոտ է քսվում

քթիս

ճշմարտության ու

խնկի պես

դառն

ու

շիտակ

տիկ-տակ

տիկ-տակ

եղեռնագործ ժամանակը

կանոնավոր

խողխողում է

ինչ պատահի


bottom of page