top of page
Ամեն բան ասված է արդեն...
ամեն բան
զառամյալ կույսը
մտաբերեց
թվացյաչ պահեր
և չզղջաց
պոռնիկը
հղիացավ
դատարկությունը ծածկելու համար
և վիժված սերը
անհետ կորցրեց ցեխակույտի մեջ
բարոյախոսող
անբարոների
սառնամբոխն անդեմ
հերձեց իմ սերը
ու մի սև ագռավ
ճչալով իջավ
անհավատ ծերը
շոշափեց օդը
և օրը փախավ
սմքած շուրթերի զառանցանքներից
անսանձ մտքերս սանձեցին լեզուս
չխոսես
ամեն բան ասված է արդեն
ամեն բան...
bottom of page