top of page
Ակվարիումային
տափակ ձկան պես
այս նոր քաղաքում
ես անուն չունեմ
ու ինձ մատով են կանչում
բոլորը
ես կույր եմ նաև
աչքե՞րս...
սրանք տիկնիկիս
աչքերի նման
անդրադարձնում են
պարզապես
լույսը
դատարկ փողոցում
էլեկտրոնային
ծրագրով վառվող
կարմիր լույսի պես
իմ զարկերակը
հիշողություն է
ու
անիմաստ... ռիթմ
կարմիր կեղծամով
ծաղրածուի պես
այս նոր քաղաքում
ես անուն չունեմ
ու
ինձ մատով են կանչում
բոլորը
bottom of page