Սոնա Վանը հայաստանցի է, բայց նրա անվան դիմաց էլ այսօր սփյուռքահայ է գրվում, որովհետև արդեն երկար ժամանակ նա ապրում և ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ երբեք չզատվելով մշակութային այն դաշտից, որը ձևավորվել է մեզանում: Նրա համառ ջանքերի շնորհիվ կյանքի կոչվեց «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի հրատարակումը: Հանդես, որն արդեն երկար ժամանակ գրական իրականության բաղկացուցիչներից մեկն է դարձել: Բանաստեղծական մի քանի գրքի հեղինակ է բանաստեղծուհին, նա ազգային բանաստեղծական տարածք է բերում ինքնահատուկ մտածողություն, պատկերային ուշագրավ համակարգ, առավելապես կարևորում գիտակցական հոսքերի ներկայությունն իր ստեղծագործության մեջ՝ երբեք չհեռանալով այն յուրատիպ հուզականությունից, որը հատուկ է նրա պոեզիային: Սոնա Վանի համար ստեղծագործությունն առաջին հերթին ինքնահաճույք է, մեծագույն ուրախություն, որը նա պարգևում է ինքն իրեն, ապա՝ ընթերցողին: Բանաստեղծուհին իր հոդվածներից մեկում գրել է.
«Յուրաքանչյուր ստեղծագործող ոչ միայն արարիչ է, այլև ընծայաբերող-տարածող:Ուրեմն՝ ի՞նչ ենք մենք ընծայում ՝ ստեղծագործության արդ յունքները, այսինքն՝ իրեր,գաղափարներ, ծառայություններ: Իրականում այդ ամենը խնդությունը հաղորդելումիջնորդ են: Ի դեպ, «ընծան» և «ցնծալը» նման են հնչողությամբ: Խնդությունը սիրոանկյունաքարերից է և նրա «բաղկացուցիչը»: Եթե խնդություն ենք բերում, նշանակումէ՝ լիացնում ենք լույսով ու սիրով: Այնտեղ, ուր կա սերը, հայտնվում է նաևխնդությունը: Հիշեք ձեզ, երբ սիրահարված էիք: Նայեք սիրահարներին, նրանց ժպտունդեմքերին: Ժպիտը՝ երևացող թե ոչ, սիրո հայտանիշներից է: Երբ մեզ ժպտում են,ենթագիտակցաբար համակրանքով ենք լցվում, այսինքն՝ թեթև սիրահարությամբակամա հետաքրքրություն ենք ցուցաբերում գործողությունների ու բառերինկատմամբ, ինչի հետևանքով էլ մեր մեջ առաջանում է պատասխան սեր: Ահա թեինչու է ինձ հաճելի տեսնել ուրախ դեմքեր: Դա ստիպում է ինձ նորից ու նորիցսիրահարվել և սիրվել»:
Նրա բոլոր գրքերում ընծայաբերողի և կյանքին հավերժորեն սիրահարվածի ցնծությունն ու ուրախությունը կա, նրա կենսագրությունը կա: Իր մի ստեղծագործություն նա կոչել է «Կենսագրություն»՝ կենսագրության առաջին աստիճանը սկսելով իր քահանա պապից: Երևի խորհուրդ կա քահանա պապի հանգամանքի մեջ, որովհետև Սոնա Վանն իր բոլոր բանաստեղծական գրքերում փնտրում ու հաստատում է մարդու մեջ աստվածային լույսի ներկայությունը. նրա ստեղծագործությունները կատարելության ու ներդաշնակության ձգտումի, մարդու գոյի առեղծվածի ընկալման արտահայտություններն են: Պարզ, երբեմն էպիկական հանդարտությամբ, բազմաշերտ պատկերները ժխտող է Սոնա Վանի բանաստեղծությունը, որի կարճ տողերի համադրությունը ձևավորում է ուշագրավ կոմպոզիցիա:
Օրերս Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բանաստեղծուհին հայտնեց, որ հատկապես Ռուսաստանում քիչ կան իր նման մեծ պահանջարկ վայելող հայ բանաստեղծներ, ուստի նա կատարել է հետաքրքիր շրջագայություն՝ սկզբում հյուրընկալվելով Վրաստանում, մասնավորաբար Ջավախքում, հետո՝ Լեռնային Ղարաբաղում, ապա արդեն մեկնելով Ռուսաստանի Դաշնություն՝ հանդիպումներ ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Ըստ բանաստեղծուհու ներկայացրած տեղեկատվության՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբերուրգում նա հանդիպումներ է ունեցել ինչպես հայկական համայնքի, այնպես էլ ռուս մտավորականության ներկայացուցիչների հետ: Սոնա Վանն ունի տարբեր երկրներ մեկնելու հնարավորություններ, ուստի բանաստեղծական չորս ժողովածուի հեղինակն առիթը բաց չի թողնում տարբեր երկրներում լինելու, ունենալու բազմաթիվ հանդիպումներ, որոնք հարստացնում են իրեն, նպաստում նաև իր գրականության շուրջ համակիրների բանակի ձևավորմանը: «Գրելն ինձ համար ճանապրհ է, որով սիրում եմ անցնել, նաև խոստովանություն է և ինքնափրկության ձև» ,- ասուլիսի ժամանակ ասաց բանաստեղծուհին: Ուրեմն, անցնելով տարբեր երկրների ճանապարհներով, բանաստեղծուհին անցնում է նաև բանաստեղծության հետ իր մերձեցման ճանապարհով: Գրականությունն օգնում է նրան անցնել իմանալիի և անիմանալիի միջով՝ այսպիսով առավել խորը ճանաչելու մարդուն և աշխարհը: Ռուսաստան բանաստեղծուհու այցը պատահական չէր. ռուսերենով լույս են տեսել նրա բանաստեղծությունները, թարգմանիչներից Սոնա Վանն առանձնացրեց Եվգենի Ռեյնին, որը մեծ ճանաչում և համբավ ունի: Նա հիշատակեց ռուս բանաստեղծ, քննադատ Իլյա Ֆալիկովին, որը շատ բարձր է գնահատել Սոնա Վանի քնարերգությունը: Սոնա Վանը նաև նշեց, որ չի ճանաչում շատ հայ գրողների, որոնց ընդունում է ռուս ընթերցողական էլիտան: Ինքն իր ճանապարհն է բացում դեպի ռուս գրողը, ինքն ինքնովի է ներկայանում ռուս ընթերցողին՝ այսպես ձգտելով տարբերվել բոլոր հայ գրողներից: Իսկ Սոնա Վանի պոեզիան իսկապես շատ է տարբերվում հայ ժամանակակից բազմաթիվ բանաստեղծների ստեղծածից: Նա հաճախ է մղվում դեպի քնարական սիմֆոնիկ պատկերները, դեպի յուրատեսակ բազմաձայնությունը, շունչ ու կենդանություն հաղորդում բառարանային թվացող բառերին, գտնում դրանք կենդանացնելու նշաններն ու միջոցները, բառը դիտարկում իր կենսունակության և բազմազանության մեջ: Գրականագետ Վաչե Սաֆարյանը Սոնա Վանի մասին գրել է. ,«Ս. Վանի մտորումները մեզ հուշում են, որ սիմֆոնիան, սիմֆոնիզմըոչ միայն երաժշտական տեսակ է ու ժանր, այլ նաև պոետական մտածողության ձև ուտեսակ, որով պոետը դառնում է մարդու հոգեկան բազմախորհուրդ ալեկոծումներիբացահայտողն ու տեսագրողը: Սոնա Վանի ստեղծագործության մեջ միաձուլված ենհեթանոսությունն ու քրիստոնեությունը, դասականն ու նորօրյա պոետականմտածողությունը, ռոմանտիկան և գորշ ու դաժան իրականությունը: Այս ամենովհանդերձ՝ ներկայացված է մարդ անհատի ներաշխարհը` բացառիկ տաղանդով, որընաև հեշտացնում է անսովոր ընթերցողի գործը, առանց տողատակիծանոթագրությունների և հղումների»:
Ջավախքն ու Լեռնային Ղարաբաղը բանաստեղծուհին ընդունել-ընկալել է որպես հայրենիք, որպես իր արյան բաղադրության մաս: Հայրենիքը, հայրենիքին մտահոգող խնդիրները դուրս են գալիս մի ընկալման և մի պատկերացման սահմաններից և առհասարակ բանաստեղծուհու համար դառնում մտորումների միջոց: Պատահական չէ, որ նա մի առիթով ասել է. «Հայրենիքին հեռվից նայողիհայացքը հասկանալու համար ժամանակ ու նույնիսկ երեւակայության լարում էպետք: Իմ հայացքը հայրենիքին՝ հեռվից չէ: Երբեք այդպես չեմ նայել հայրենիքին:Երկրի ցավը միշտ զգացել եմ զինվորի բացակա ոտքի պես: Իրական: Հայրենիքիթերությունների մասին մտածելիս առաջին ցանկությունս ազատվելն է, ամեն կերպդրանցից ազատվելն է, ինչպես սեփական երեխայիդ արատները կամ զանցանքներդ եսփորձում թաքցնել, քողարկել, որ հանկարծ ուրիշները չնկատեն…մինչեւ մի ճարգտնես: Իմիջիայլոցությունը. մոտավորը, որպես կեցության ձեւ, համարյա ամենասպարեզում է: Վերաբերմունքի պակաս կա, անձնական պատասխանատվությանպակաս: Այս համապատկերում, սակայն, զվարթ գույներ են ի հայտ գալիս: Նոր սերնդիբերած գույներն են: Պարզապես հիացնում են: Վստահ եմ, որ նրանք ամեն բանփոխելու ներուժ ունեն: Նրանք ավելի իդեալիստ են, քան իմ սերնդի մարդիկ: Ինչ- որբան փոխելու միտումներ ունեն` աշխարհի մակարդակով: Ինչ-որ բան հասնում էկրիտիկական կետին, որին էլ հաջորդում է լինել-չլինելու հավերժական հարցիպատասխանը գտնելու ուղիների փնտրտուքը, նոր եղանակների որոնումը: Կարծումեմ, որ նոր սերունդը գտնելու է այդ հարցին պատասխանելու իր ձեւը»:
Շուրջ մեկ ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ բանաստեղծուհին անդրադարձավ գրականության ու արվեստի խնդիրներին, խոսեց մոլորակի վրա ապրող մարդու տագնապների և անհանգստությունների մասին, պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք հնչեցին ասուլիսի ժամանակ:
Ասուլիսին բանաստեղծուհուն ներկայացրեց և նրա մասին խոսք ասաց գրականագետ Արմեն Ավանեսյանը:
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ