top of page

Կայացավ Դավիթ Գասպարյանի «XXI դար հայ գրողներ» մատենաշարի նոր հատոր շնորհանդեսը

Օրեր առաջ Հայաստանի ազգային գրադարանում կայացավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «XXI դար հայ գրողներ» մատենաշարի նոր հատորի՝ «Հրե վարդ» գրքի շնորհանդեսը: Գիրքը բանաստեղծուհի Սոնա Վանի պոեզիայի մասին է:Հեղինակի խոսքերով այն մենագրությունն է, որտեղ ցանկացել է բարձրացնել հայ արդի պոեզիայի դերն ու նշանակությունը՝ փորձելով բացահայտել բանաստեղծության ապագան: Նրա խոսքերով տպագրության ընթացքում եղել են մի շարք խոչընդոտներ, սակայն դրանք հաղթահարելու համար օգնել է գրականագետ Արմեն Ավանեսյանը: Գիրքը, նշված մատենաշարի թվով երկրորդն է, առաջինը նա նվիրել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին ու նրա ստեղծագործություններին:



 Շնորհանդեցի ընթացքում Դավիթ Գասպարյանին հայ գրականության և մշակույթում մեծ ավանդ ու ներդրում ունենալու, ինչպես նաև իր երկարամյա վաստակի համար գրադարանի կողմից պարգնատրեց բարձրագույն պարգևով`հայ առաջին հրատարակիչ «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով:

Միջոցառումը, Սոնա Վանի ստեղծագործություններով անզուգական ասմունքով զարդարեց ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը՝ բոլորին տեղափոխելով հեղինակի զարմանահրաշ ու յուրահատուկ աշխարհ:

Շնորհանդեսի ավարտին Դավիթ Գասպարյանը հավելեց, որ մոտ ապագայում պատրատվում է սկսել նշված մատենաշարի 3-րդ մասի աշխատանքները: Այն նվիրելու է հայ պոեզիայի նվիրյալներից մեկին:

Գարիկ Ավետիսյան

bottom of page