top of page

Բեյրութի հայկական հեռուստատեսության լուրերի թողարկումից (20.05.2016)

Կազմակերպությամբ Մեծ տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կրթական հայագիտական գրասենյակին, երեկ, հինգշաբթի, 19 մայիս, երեկոյան, ժամը 7-ին տեղի ունեցավ Սոնա Վանի «Լիբրետո անապատին» խորագրյալ արաբերեն քերթողագիրքին շնորհանդեսը Անթիլիասի մայրավանքի Կիլիկիա թանգարանի սրահի մեջ՝ ներկայությամբ հեղինակին, հոգևոր հայրերու, հյուր անձնավորություններու և գրասեր բազմության:

Երեկ, երեկոյան ժամը 7-ին տեղի ունեցավ Սոնա Վանի «Լիբրետո անապատին» խորագրյալ արաբերեն քերթողագիրքին շնորհանդեսը Անթիլիասի մայրավանքի Կիլիկիա թանգարանի սրահի մեջ: 


Սուրիայի բանաստեղծ Դիգրան Գաբոյանի ողջույնի խոսքեն ետ խոսք արավ Մեծ տան Կիլիկիո կաթողիկոսության կրթական հայագիտական բաժանմունքի տնօրեն՝ Ժիրայր Դանիելյան, որ սեղմ գիծերու մեջ ներկայացրուց «Լիբրետո անապատին» խորագրյալ քերթողագիրքի ծննդոցը, թե ինչ պայմաներու և ինչ շարժառիթով գրված է անիկա: Հայերենով բանաստեղծական այս քերթողագիրքը հեղինակը գրած է Հայոց ցեղասպանոթւթյան 100-ամյակին առիթով և լույս տեսած է 2015-ին՝ Երևանի մեջ: Անիկա թարգմանված է ավելի քան 10 լեզուներով, որոնց մե արաբերեն թարգմանությունը լույս տեսած է վերջերս, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության տպարանեն: 

«Լիբրետո անապատին» քերթողագիրքը հայարենը արաբերենի թարգմանած, սուրիահայ բանաստեղծ Դիգրան Գաբոյան արաբերենով անդրադարձավ գիրքի էության՝ զայն նկարագրելով իբրև ստեղծագործական եզակի գործ և նշելով, որ Հայոց ցեղասպանության մասին քերթողական ստեղծագործություններ հազվադեպ են: 


Իր կարգի լիբանանցի բանաստեղծ Ապտո Լապաքի արաբերենով իր խոր գնահատանքը հայտնեց հայ ժողովրդի ստեղծագործ միտքի ու հանճարի նկատմամբ՝ վերհիշելով Հայաստանի թե Արցախի մեջ իր ապրած փորձառության վառ հիշատակները: Լապաքի Սոնա Վանի գիրքը ներկայացուց՝ իբրև ցավի, մետաքսեն հյուսված զգեստով նորահարսի պատմությունը: 

Ապա՝ արաբերենով ու արաբական գրականության դասախոս, դոկտոր Ժան Սալմանիան սեղմ գիծերուն մեջ անդրադարձավ թարգմանության կարևորության և թարգմանիչի դերին՝ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը և հատկապես՝ հայ եկեղեցին խոր հարգանք կտածեն թարգմանիչներուն և ամեն տարի կմեծարեն զանոնք թարգմանչաց տոնի օրվան հատուկ հանդիսությամբ:

Ավարտին խոսք արավ հեղինակը, ինք՝ Սոնա Վան՝ շնորհակալություն հայտնելով Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոսության թարգմանիչին և բոլոր անոնց, որոնք նպաստած էին այս քերթողագիրքին հրատարակման: 


Նշենք, որ թարգմանիչը՝ բանաստեղծ Տիգրան Գաբոյան հեղինակ կողքին թարգմանաբար փոխանցեց անոր սրտի խոսքը: Այս առիթով Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններեն Թաթուլ աբեղա Քարդանաքիան արաբերենով ասմունքեց հեղինակի քերթողագիրքեն հատվածներ՝ հմայելով ներկաները: 

bottom of page