top of page

Ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանը այցելել է Աբովյան ՔԿՀ-ի կին դատապարտյալներին

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել կին դատապարտյալների և ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանի հանդիպումը, որի նախաձեռնողը ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն էր:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, իր տեսակի մեջ յուրօրինակ մշակութային միջոցառման ընթացքում կայացել է գրողի նոր գրքի շնորհանդեսը, ապա ճանաչված ասմունքող Սիլվա Յուզբաշյանի և դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ հատվածներ են հնչել բանաստեղծուհու ստեղծագործություններից:Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին բանաստեղծուհին ՔԿ հիմնարկին նոր համակարգիչ և տպիչ է նվիրել, իսկ կին դատապարտյալները նշել են, որ միջոցառումը բացի մտերմիկ և հուզիչ լինելուց` նաև ուսուցողական էր, քանզի բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների դրական հերոսների կերպարները չեն կարող արժեհամակարգերի վերանայում և վարքականոնի փոփոխություն չանել իրենց հոգեկերտվածքներում:


http://armenpress.am/arm/news/826339/amerikabnak-banastextsuhin-aycelel-e-abovyan-qkh-i-kin.html

bottom of page