top of page

«Դե Ֆակտո» 63 (2011թ.)

Հոգեկանը … գոյություն ունիմատերիական

պրոցեսներին զուգահեռ… և կառավարվում է

հատուկ, անճանաչելի, գիտակցականի

սահմաններից դուրս գտնվող հավերժական

հոգեկան ուժերով։

 Մ. Ռոզենտալ

(Փիլիսոփայական բառարանից)

           

«… Հավերժական հոգեկան ուժերի» օրհնությամբ այս հուլիսի 19-ին (2011թ.) Երևանում մեծ շուքով ուհանդիսավորությամբ կայացավ ամերիկաբնակ նշանավոր բանաստեղծ Սոնա Վանի նոր գործերից կազմվածծավալուն 4-րդ` «Չառա անունով թռչունը» (լրացուցիչ հրատարակության մեջ ներառվել է նաև «Երրորդ չափում»հավելյալ վերնագիրը) ժողովածուի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում տասնյակից ավելի, այդ թվումգրաքննադատների հիացական գնահատականներում ընդհանրացված նշվեց հայ արդի պոեզիայի ներկապնակումՍոնա Վանի կողմից իր գրական գործունեությամբ նոր ու մինչ այսօր անհայտ գուներանգներ ավելացնելու մեծտաղանդի մասին։ Եվ այս նոր գրքի էջերից էլ ևս հառնում է առավել լուսավոր և իմաստաբանական, մինչև իսկէզոթերիկ տեսիլք-պատկերների հագեցած կենսառիթմով լի բանաստեղծի մշտարթուն վառ կերպարը։ Ներքո զրույցըռեժիսոր Սամվել Սմբատյանի խնդրանքով ի դերև է հանում չափածո խոսքի արվեստում «վերլիբր» ժանրի փայլուններկայացուցչի արարումին սպասարկու աշխարհընկալման բազմաշերտ նրբերանգները։ Փորձությունների գնովանանձնական բազում հոգեվիճակներ վերապրող պոետի նվիրական մտածումների դաշտում, աշխարհի և իր կերտածհայ կնոջ կերպարի փոխհարաբերակցության առանցքային թեման առավելապես նոր ժողովածուում աննախադեպ է,բայցև շատ բնական, երբ խոսքը Սոնա Վան անհատի մասին է, այն էլ` շնորհիվ նրա խառնվածքում խիստ ընդգծված իվերուստ տրված առաքելության` կնոջ, մոր բեղմնավոր ելքով ստեղծարար երկունքի անդադրում տրոփյունի։


 «… Պոետը` սոսինձը տիեզերքի»[*]

 - Երբ փոքր էի /արքայադուստր էր անվանում ինձ հայրս/ և համոզված էի ես/ որ թագուհի եմ դառնալու /երբմեծանամ/։

Սիրելի Սոնա, սրանք քո բանաստեղծության տողերն են։ Անվանի գրականագետ Դավիթ Գասպարյանը անվանելէ քեզ «հայ պոեզիայի թագուհի» և ինչով սա քո երազանքի ի կատարումն չէ, հետո՞ ինչ, որ սոսկ պոեզիայի գծովէ։ Համ էլ թագակիր թագուհի լինելը ինչ-որ տեղ բախտի բան է, ինչպես բոլոր հաջողակ ամուսնությունները,մինչդեռ սա տաղանդի նշան է։ Որպես արդեն իսկ սիրելի դարձած բանաստեղծ, որի խոսքը շատ բարձր էարժևորվում` բանաստեղծությունը ունի՞ կոնկրետ միսիա։ Ի՞նչ ես ակնկալում առհասարակ պոեզիայից մերօրերում։

- Հպարտություն և պարտավորվածություն եմ զգում գրականագետի արած համեմատականի համար։ Եվ անմիջապես էլ ասեմ, որ գրականությունը քաոսի մեր օրերում ոչ թե աբստրակտ արժեք է, այլ ծնողի և զավակի միջև գործող իրականություն, իրական բարոյական համակարգ, որի միջոցով կապ է հաստատվում մարդկային հոգիների միջև։ Բանաստեղծությունը այն կիսաթափանց թաղանթն է, որը կապակցում է արտաքին և ներքին աշխարհները, դեռևս Կոնֆուցիոսն ասել է. «Կգա ժամանակ, երբ լեզուն կճկվի և բառը կկորցնի իր իսկական նշանակությունը։ Մի մարդը մյուսին չի կարող բացատրել իր իմացածը, մտածածը»։ Մեր ժամանակը իր մեջ արդեն պարունակում է այդպիսի վտանգ։ Պահն է, որ մտածող մարդը սևեռվի այդ վտանգի վրա։ Ցավոք, մինչև իսկ լավագույն բանաստեղծը քաղաքական գործիչ դառնալու հաճախ ընդունակ չէ, քանի որ քաղաքական դաշտը մեծ իրատեսություն և սառը դատողություն է պահանջում, մինչդեռ պոետի աչքը հակված է չափազանցնելու։ Խելացի քաղաքական գործիչը բոլոր ժամանակներում խորհրդակցում է իր կողքին կանգնած հեղինակավոր գրողի հետ, որն իր 6-րդ զգայարանով տեսնում է սովորական աչքի համար դեռևս անտեսանելի վերահաս վտանգը և կարող է գրողական, երբեմն մարգարեական բնազդով կանխել կամ ուղղորդել։ Գրողը հասարակության կոլեկտիվ գիտակցության, իմաստության և ցավի կրողն է, նրա զգացական ներվը, իսկ դրանից չօգտվելը առնվազն միամտություն է և անհեռատեսություն։

- Երեք տասնամյակ ապրում ես ԱՄՆ-ում, ֆեմինիզմի օրրանում, ինչպես ե՞ս վերաբերվում այդ երևույթին` կին-տղամարդ հավասարության գաղափարին, կնոջ իշխանությանը ընտանիքում, քաղաքական ու հասարակականդաշտում։

- Քաղաքական դաշտում ես կցանկանայի տեսնել ավելի մեծ թվով կանանց, բայց ոչ` ֆեմինիստ, այլ հենց կանացի կանանց, որոնք ընդունակ են բանավեճերի, նույնիսկ կռվազան լինելու, բայցև պատրաստ ճկվելու նաև։ Լավ կլինի, որ ընտանիքում զույգը արդարացիորեն իմանա միմյանց թերությունները և առավելությունները` առանց սեփական էգոյի միջամտության։ Ուսումնասիրված է, որ ամուր ընտանիքներում գերիշխողը կինն է, բայց սա չի վերաբերում ցանկացած կնոջ։ Իշխում է նա, ով առավել հասու է դրան, ում որոշումների ճշգրտությունը հաստատված է կենսափորձով և իմաստությամբ։ Սովորաբար հավասար մտային կարողությունների դեպքում կինը առավել ճիշտ որոշումներ է կայացնում, երբ ժամանակը սահմանափակ է, իսկ երբ կա իրողությունը ծանր ու թեթև անելու ավելի երկար ժամանակ, տղամարդու վճիռը առավել ճիշտ է դուրս գալիս։

«Ի՞նչ եմ անելու մի ողջ հավերժություն»

 - Մի առիթով կոմպոզիտոր, Մերուժան Սիմոնյանը համոզիչ կերպով քեզ ներկայացրեց որպես կնոջբազմաշերտությունն ու ամբողջականությունը եզակիորեն կրողի, որի կարիքը մեր հասարակությունը վաղո˜ւցունի վերագրելով քեզ «Ճակատագրական կնոջ» կերպար։ Իսկ անվանի գրականագետ Դավիթ Գասպարյանըքեզ անվանում է Սապֆո – պոեզիայի թագուհի։ Երկու դեպքում էլ ընգծվում է մեծ անհատականություն լինելուփաստը, եզակիությունը և կերպարայնությունը, որոնք անհրաժեշտ հատկանիշներ են հավատը և չափանիշներըկորցրած հասարակության կյանքում ինչ-որ բան փոխելու համար։

- Վստահության համար կրկին ուրախ եմ, հատկապես այն պատճառով, որ  Սապֆոն պոետիկ կերպարի հնարավոր երկարակեցություն է հիշեցնում, իսկ ընդհանուր առմամբ` որևէ վիճակ, որը որոշակի ձևականություն ու պրոտոկոլ է ենթադրում. դա ինձ ոչ միայն չի հրապուրում, այլ վախեցնում է։ Իմ կարծիքով նշածդ ազդեցությունը կամ փոփոխությունը հնարավոր է անել նաև աստվածային նախասկզբի` բառի միջոցով, ու չկա առավել մեծ իշխանության մեկ այլ ոլորտ։ Քրիստոսն իր բոլոր հրաշքներն իրագործեց հենց բառի միջոցով, ոչ թե աթոռի։ Նրա քարոզածը սիրո իշխանություն էր, ոչ թե ուժի։ Իշխանության բոլոր այլ ձևերը ինձ վախեցնում են, դրանք բոլորը մեկ ուրիշ մարդու արժանապատվության ու նվաստացման մեխանիզմով են գործում, իսկ պոետի կիրքը մարդուն մարդ պահելն է, նրան իր արժանապատվությունը վերադարձնելը։ Կանանց իշխանությունը կարող է օգտակար լինել այն առումով, որ ճիշտ կիրառելու դեպքում այն կարող է` վերադարձնել հենց այդպիսի սիրո փափուկ կանացի ուժի իշխանությունը, գուցե նաև արյունոտ պատերազմների ավարտ, որովհետև որպես մանուկ արարող, մայրը երբևէ չի կարող նախագծել իր որդու մահը, եթե անգամ դրա դիմաց մեկ այլ երկիր է ստանալու։

- Դու նորից կարծես մեզ վերադարձնում ես մայրիշխանություն։ Երիցս ճիշտ ես, քանի որ ղեկավար թե թագուհիունենալը այսօր էլ հպարտություն է համարվում նրան ծնող ազգի համար։ Հին Հայաստանում իշխել ենտասնյակից ավելի թագուհիներ, մինչև իսկ հայուհիները դարերի ընթացքում «հարս են գնացել» այլ երկրներումգահին նստելու համար։

- Հպարտ կզգամ առաջիկայում մի օր մեր երկրում հայուհի ղեկավար ունենալու համար, ու այսօր իսկ տեսնում եմ արդեն կին քաղաքական գործիչներ։ Ինձ անձամբ քաղաքականությունը չի ձգում նաև պոետիկ բնույթիս պատճառով, քանի որ քաղաքական դաշտում խոսքը (իմ պաշտամունքը) կորցրել է իր արարչական սկիզբը, նշանակությունը։ Վերընտրվելու ամբիցիան քաղաքական գործչին ստիպում է խեղել, ճկել բառը, այն դարձնելով երկիմաստ։ Ես թագավորության հեքիաթին հավատացողն եմ ու թագերի մեծ հավաքածու ունեմ ամերիկյան տանս։ Ամեն օր արթնանալուն պես դրանցից մեկը դնում եմ գզգզված մազերիս ու շարժվում սրճաբույրի ուղղությամբ։ Խոհանոցի սեղանի վրա թղթերս են` ինչպես միշտ անփութորեն ցրված. իմ աշխարհը, որտեղ ես ինձ միշտ էլ թագուհի եմ զգում։    

- Ժողովածուներդ թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ընդ որում սոսկ տվյալ երկրի գրական աշխարհիամենահայտնի գործիչների նախաձեռնությամբ ու թարգմանությամբ։ Զորօրինակ «Չառա անունով թռչունը»ժողովածուիդ ռուսերեն թարգմանությունը իրականացրել է մեր ժամանակների ռուս մեծագույն բանաստեղծԵվգենի Ռեյնը, որին Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին համարել է իր ուսուցիչը։ Ընթացքի մեջ էանգլերեն և ֆրանսերեն թարգմանությամբ ժողովածուներիդ հրապարակումը։ Ինքդ նաև տիրապետում ես միքանի լեզուների։ Այսպիսով, ո՞րն է պոեզիայի համար առավել բանաստեղծական հնչեղությամբ լեզուն։ Լավտիրապետում ես անգլերենին, գրո՞ւմ ես այդ լեզվով։

- Անգլերենով գրում եմ սոսկ անհրաժեշտությունից դրդված կամ երբ փորձում եմ առավել հեռվից դիտել բանաստեղծական «օբյեկտը»` օտարելով այն։ Երբեմն էլ բանաստեղծական ներշնչանքիս թեման այնքան խիստ ամերիկյան է, որ հայերենով այն արտահայտելը թվում է կեղծ։ Ցանկացած բանաստեղծի համար իր մայրենի լեզուն առավել բանաստեղծական է, բայց եթե խոսենք ոչ թե լեզվաբանական առումով, այլ ճշմարտությունը փոխանցելու տոնայնությամբ, ապա ամենապոետիկ լեզուն Ավետարանի լեզուն է, խոսքի այնպիսի ճշգրիտ տոնայնությամբ, որով «սկսնակ» հավատավորի ականջին թվացյալ անհեթեթն անգամ հնչում է ճշմարտացի։ Ինձ համար սա պոետիկ տողի գագաթն է։ Մի խոսքով ամենաբանաստեղծական լեզուն աստվածաշնչյան լեզուն է, որը ճշմարտացի է հաղորդում մարդկության լեզուների հիմքը հանդիսացող ոսկեղենիկ հայերենը։

 «Հողի էներգիան փոխանցվում է տիեզերքին, Աստծո լույսը` հոգուն»

 - Սոնա, արդյոք պոեզիան ունի՞ հոգու փրկության միսիա, ո՞րն է բանաստեղծի վերջնական երազը։ Եվ որպեսբժիշկ-հոգեբան, ասա խնդրեմ ի՞նչ դեր ունի այստեղ կրոնը և գրականությունը։ Եվ այս առումով ո՞րն էարվեստագետի ֆունկցիան։ Հետաքրքիր է նաև, ինչո՞վ են տարբերվում միմյանցից տաղանդավորարվեստագետները։

- Թե կրոնը և թե գրականությունը ծառայում են հոգու էվոլյուցիային ու վեհացմանը, թեպետ տարբեր ճանապարհներով են հասնում դրան։ Առաջինը առաջարկում է դատարկվել ցանկություններից, տեղ բացելով Աստծո լույսի համար, իսկ պոեզիան դրան հասնում է առավել անճիգ` «ոչինչ չանելու», իմացության բերկրալի ճանապարհով։ Օժտված բանաստեղծը «անմտորեն» թափառելով խոսքի և լռության, հիշողության և մոռացության, իմացության և չիմացության միջև, ընթերցողին կարող է դնել հոգու վեհացման աուրայի մեջ, փրկելով նրան մենության կապանքներից։ Բանաստեղծությունը մեր հոգիները փրկում է տաղտուկից, զգայարանները` ժանգից, ծառայելով որպես հոգին վեր բարձրացնող մկանունք, այն մեզ հանում է բնազդի տիղմից, կրկնվող իրավիճակների իներցիայից։ Լավ գրողը ընթերցողին տանում է դեպի կյանք, եթե անգամ նա գրում է մահվան մասին։ Մարդը տիեզերքի և հողի ձգողականության միջև գտնվող էակ է, տրանսֆորմացիայի կրող, որը հողի էներգիան փոխանցում է տիեզերքին, Աստծո լույսը` հոգուն։ Արվեստագետի հիմնական ուժը նրա գաղափարն է, նրա փիլիսոփայությունը, անկեղծությունը և սեփական ոճը։ Ամեն ինչի հիմքում ընկած է միտքը։ Պիկասոն ասում էր. «Ես չեմ նկարում այն ինչ տեսնում եմ, ես նկարում եմ այն, ինչ մտածում եմ»։ Արվեստի ուժը ոչ թե նրա նպատակայնության մեջ է, այլ նրա մեջ առկա ճիգի լարման, խզման և բացասման, որոնք ինքնին ծնում են մտքի վիճակ։ Լավ արվեստագետի մոտ այն վերածվում է ճշգրիտ էմոցիայի, ներվի։ Մի արվեստագետ մյուսից տարբերվում է իր ներքին «բանաստեղծական մեքենայի» յուրահատկությամբ, հոգու աշխատանքի մեխանիզմով, հիշողությունը փորփրելու ձևով։ Գրողը դիտում է արտաքին աշխարհը և միաժամանակ պեղում է իր ներքնաշխարհը, փորձելով դրանք համադրել բոլոր զգայարանների միջոցով` մեկ այլ չափման մեջ։

- Կա նաև հակառակ` խճողված պատկերը։ Ըստ այդմ, որոշ արվեստագետներ դիտավորյալ գնում ենխրթինության, ցանկանալով լինել անհասկանալի` դա համարելով իբրև արժանիք։ Քո խոսքը պարզ է ևմատչելի, որի պատճառով երբեմն ընթերցողը միանգամից չի կարողանում ընկալել այն խորքը, որ հաճախթաքնված է ենթատեքստում։ Ինչպե՞ս ես վերաբերվում տեքստի խրթինությանը, մի խոսքով, տուր խնդրեմ` «հանճարեղ գործը միշտ էլ պարզ է լինում» սահմանման բացատրությունը։

- Կարևոր է թե ինչ նկատառումով է ընտրված խրթինությունը։ Եթե այն արվում է ճշմարիտ բանաստեղծի կողմից և ծառայում է վեր հանելու նոր գեղագիտություն կամ հույզի մի նոր նրբերանգ, որն առանց այդ խրթինության հնարավոր չէր լինի, ապա ընդունում եմ սիրով։ Տողը այնքան էլ դյուրին չի տրվում գրողին։ Իսկ ինչո՞ւ չպետք է դա երբեմն դժվար լինի նաև ընկալողի համար։ Հարցն այլ է, թե ինչ նկատառումով է այն, պարզապես խրթին լինելո՞ւ համար, անարժեքը կոծկելո՞ւ, նրան ցնցելո՞ւ։ Այս առիթով Նիցշեի ձևակերպումը շատ տեղին կլինի. «Նրանք, ովքեր խորն են և գիտեն իրենց մտքի խորության մասին, ձգտում են պարզության, մաքրության, հասկանալիության, իսկ նրանք, ովքեր չունեն այդ և պարզապես ցանկանում են այդպիսին թվալ, ձգտում են լինել անհասկանալի կամ առեղծվածային…»։ Խրթին թե պարզ, լավ գրականությունը այն գրականությունն է, որը ճշմարիտ ուղի է ցույց տալիս, հույս է ներշնչում, ջերմացնում ու սփոփում է ընթերցողին, մտերմաբար թփթփացնելով նրա ուսին, ասելով` «Վաղը լավ է լինելու», մինչդեռ վատ գրականությունը ալեկոծում է ընթերցողի հոգեվիճակը, առանց այդ էլ ցնցումնաշատ մեր օրերում։

 «Ձայնի էվոլյուցիոն տենդենցը»

 - Նշածդ երկիմաստությունը նույնպես առկա է բանաստեղծություններիդ մեջ, որտեղ միշտ տրոփում էառեղծվածի տարրը, հարուցված հակադրության օրինաչափությամբ և դժվար է ասել, թերևս դրանք նույն ծառիտարբեր ճյուղեր են։ Դու հաճախ խուսափում ես քեզ տրված ճակատային հարցերից։ Այնուհանդերձ, ընթերցողըվերջնականորեն չի կարողանում գտնել ստեղծագործական հավատամքիդ իրական  արմատների «արեալը»։Թեպետ շատ են քո բանաստեղծություններում զրույցները Սուրբ Երրորդության էությունների հետ, որոնքարվեստի ուժով մշտապես հերթագայում են միմյանց, երբեմն էլ` նույնանում, բայց ի վերջո հեշտ չէ հասկանալ,թե նաև ինչի՞ վրա է կառուցված քո և Աստծո հարաբերոթյունը։ Որպես ընթերցող ինչպիսի՞ բանաստեղծություն էքեզ ավելի հոգեհարազատ։ Ո՞րն է քո դիտակետը, կա՞ մի բան, որ մնում է հաստատուն` երկինք նայելիս։

- Այդ առումով իմ դիտակետը նախ և առաջ իմ չիմացությունն է երկնքի մասին, իմ մտքի ու գիտելիքի սահմանափակությունը, և ամենից շատ` իմ խոնարհումը առ անիմանալին ու առեղծվածայինը։ Այո, կա’ մի բան, որը չի փոխվում։ Դա է Աստված` որպես վերին բանականություն և մարդը, որպես միակ բանական էակը` հայացքը առ Աստված ու Նրա ստեղծած ամենայն բան, որ կոչվում է կյանք։ Աստծո մասին մտորելը դժվար է շրջանցել, բայց այդ մասին ճակատային ինչ-որ բան ասելու մեջ անճաշակության մտավախություն ու ներքին երկյուղածություն կա իմ մեջ։ Բաներ կան, որոնց մասին լռելը ավելի կարևոր է։ Ինքդ քո հոգին ու հավատքը բացահայտելով` ակամա մեկ ուրիշին դնում ես հոգեքննության մեջ, որը շատ աննրբանկատ արարք է։ Կրկնում եմ` վերը նշածդ հարաբերությունը հենված է բացառապես խոնարհումի վրա հանդեպ այն ամենը, ինչը ես ի զորու չեմ փորձարկելու մարդու կամ բանաստեղծական զգայարանով։ Որպես բանաստեղծ, երջանիկ եմ զգում, երբ ինձ հաջողվում է ստեղծել այնպիսի աուրա, որում կայանում է իմ խոնարհումի ծիսականացումը։ Իմ չիմացությանը, իմ մարդկային, բայց ինձ սիրելի սահմանափակությանը ապավինելով գծում եմ այն սահմանի փառաբանության եզրը, որով առանձնանում ենք ես և Արարիչը` ամենամեծ առեղծվածը` սկիզբն ու ընթացքը այն ամենի, ինչ առկա է մեր շուրջը։ Նպատակս է բառերով ստեղծել մի տարածք, մի վիրտուալ իրավիճակ, որտեղ Աստծո գոյությունը թվում է հնարավոր և իրական։ Իսկ որպես ընթերցող ինձ ավելի հետաքրքրում է տողի անկանխատեսելիությունը, անակնկալ իրավիճակների ալեգորիկ դրվագների պատկերներով այն բանաստեղծությունները, որոնք գալիս են ընդլայնելու և վերանայելու վերաբերմունքս, հանդեպ կյանքը, մարդը, և առհասարակ հանդեպ բանաստեղծության ֆենոմենը, դրա հնարավորությունների սահմանն ու պոտենցիալը` այն բանաստեղծությունները, որոնք գալիս են ոչ թե հաստատելու, այլ ընդհակառակը` խարխլելու իմ ներկա հավատամքը` պոեզիայի ինչպիսին լինելու մասին։ Հաճախ մինչև իսկ  անձամբ «ոչ պոետիկ» տողի եմ գնում, հասկանալու նրա ներուժը, տեսնելու թե դրանից ինչ դուրս կգա` բացարձակ անտարբերություն ցուցաբերելով բանաստեղծության այսրոպեական ընկալման ձևի, ոճի ու կառուցիկության վրա։

 «Որ ինձ կոչեն (միայն) պոետ»

 - Բառ-արժեք երևույթի մասին բանաստեղծ-հոգեբանիդ մեկնությունների ծավալը մեզ հատկացված էջիսահմաններում գրեթե տեղ չթողեց այսօրվա հայ իրականությանը (և ոչ միայն) վերաբերող գոնե մեկ հարցշոշափել։ Ուստի հարցս ձևակերպեմ սեղմ. ամուսնուդ` բժիշկ-արձակագիր Նուբար Ջանոյանի հետ միացյալբարեգործական առաքելությամբ վեց տարի առաջ հիմնել եք «Նարցիս» գրական-գեղարվեստական,մշակութային հանդեսը։ Բացի այն, որ դուք տարբեր նախաձեռնություններով մեծապես նպաստում եքհայաստանյան գրական կյանքի աշխուժացման և պրոպագանդման խիստ կարևոր գործին, նաև…

- Ես բարեգործություն չեմ համարում իմ իսկ տան մեջ` հայրենիքում, իմ իսկ խոհանոցում որևէ բան անելը, ինչպիսին է «Նարցիսը», թեպետ բարեգործությունը իր իսկական դրսևորման մեջ պետք է որ դառնա ժամանակակից մարդու մտածողության ու շարժման ուղեկիցը։ Մարդը հարուստ է նրանով, որքանով կարող է բարելավել մեկ ուրիշի կյանքը։ Կրկնեմ գրչընկերոջս` Նարցիս հանդեսի համահիմնադիր Վահան Վարդանյանի իմաստուն տողերը. «Մենք պատասխանատու ենք ոչ միայն ճշմարտության, այլ նաև գեղեցկության առջև»։ Միևնույն հավատամքից է բխում նաև  պատմական գիտությունների թեկնածու Լևոն Սարգսյանի` վերջերս հայաստանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողության ժամանակ հնչեցրած խոսքը. «Նյութը նրա համար է, որպեսզի ծառայի հոգուն և գեղեցկությանը»։ Եկեք ապրենք այս գիտակցությամբ։ Իսկ ինչ վերաբերում է իմ և ամուսնուս գործունեությանը, ապա դա հոգու և մտահոգության արարք է, և եթե պահանջվում է ինչ-որ գնահատանք, ապա դա անդրադարձն է այդ նույն մտածողության։

- Եվ վերջում։ Սոնա, այս ողջ ընթացքում, որպես խոհերիդ ամփոփում` ներկայացրու «թարմ» շնորհանդեսովօծված գրքիցդ մեկ բանաստեղծություն, թերևս` նույնանուն գործը, որովհետև ըստ սեփական օրինակի, երբձեռքդ ես վերցնում որևէ ժողովածու առաջին հերթին բնական ու անհամբեր մի ցանկությամբ աճապարում եսընթերցել վերնագրի պատվին արժանացած գործը։ Այդպիսով կարծես մեկուսի, հեղինակի նվիրական«գաղտնիքը բացահայտելու» հրճվանքով մտովի գտնում ես արարման պրոցեսում գեղարվեստականխնդիրների լուծման բանալին։ Այդպե՞ս է։

- Ժողովածուն վերնագրվեց «Չառա անունով թռչունը», իբրև կենսագրական վավերացումն իմ և անշարժությանս օրերի, (ոտքս էի կոտրել և ամիսներով գամված էի անկողնում) որի ընթացքում Չառան պարտաճանաչորեն այցելում էր ինձ, կանգնում պատուհանիս գոգին, ծլվլում ու լռում, ապա ասես պատասխանի էր սպասում։ Մենությանս մեջ նա դարձավ արտաքին աշխարհի իմ լրաբերը, շարժման ու թռիչք հնարավորության վկայությունը, բնությունը անկողնուս մոտեցնողը ու էլի շատ բաներ։ Թռչունը ինքնին բանաստեղծված էություն է, մինչև իսկ ավետարանական, որը մարդուն վստահել է տալիս Տիեզերքին, Աստծուն, քանզի ըստ Ավետարանի նրան տրվում է ամեն բան առանց ճիգի։ Պոետի պես նա ճյուղի վրա դիտարկում է աշխարհը, երբեմն երգում է, երբեմն` ոչ։ Մնացած զուգահեռները թող գտնի ինքը` ընթերցողը։

 «Չառա անունով թռչունը»

(կամ … երջանկություն)

 Ամռան վերջին օրն է

ուզում եմ շտապ անուն մտածել

կոնքիս մեջ զվարթ պատեպատ խփվող

անհամբեր նախշուն թռչունի համար

 

-   դուրս մի գար… Չա˜ռա

 գիտե՞ս

չար քամին

ջաղացի անտես երկրորդ քարի պես

ասֆալտի վրա նախ մանրացնում է

ապա օդի մեջ կորցնում է ամեն ինչ

 

… աշունն` անտառի վհո˜ւկ անատամ

աշունը` խորթ մայր

դուրս չգաս… Չա˜ռա

ք. Երևան

հուլիս 2011թ.


http://www.df.am/news/693/sona-van_63.html#.V6tHQqnJiu0.facebook


bottom of page