top of page

Անհատական պատմություն/Դավիթ Գասպարյան

«Փշրանքներ» (Լոս Անջելես, 1992) վերնագրված առաջին  գրքով  Սոնա  Վանը  ազդարարեց  իր բանաստեղծական գոյությունը, «Ես անուն չունեմ» (Ե., 2003)  երկրորդ  ժողովածուն հաստատեց նրա  գեղարվեստական   ինքնատիպ   ներկայությունը,   իսկ առայժմ վերջին` «Ես ձայն եմ լսում» (Ե., 2006) գիրքը  ամրապնդեց  նրա առաջատար դիրքը ժամանակակից  հայ  պոեզիայի  մեջ:  Կարճ  ժամանակի  ընթացքում բանաստեղծուհին իր շուրջ ձևավորեց գրական շրջանակ, հիմ նադրեց «Նարցիս» ամսագիրը  և, որ արդեն իսկ առկա փաստ է, ստեղծեց իր գրական ազդեցության  ոլորտը,  այլ  կերպ՝  գրական  դպրոցը՝ հետ ևորդներ ունենալով թե՛ ավագների, թե՛ երիտա սարդների  մեջ:  Ի  տարբերություն բանաստեղծություն գրողների, որոնց թիվը անթիվ է, Սոնա Վանը ճշմարիտ բանաստեղծ է, գիտի, թե ինչ է անում  և ոչ թե՝ինչ պատահի:  Դրա արտահայտությունը պոեզիայի  հետ  մեկտեղ  նա և  նրա  տեսական  դատողություններն  են՝  արտահայտված  հարցազրույցների  և հոդվածների մեջ: Այս  տեսադաշտում  2009–2010  թթ.  մեկը  մյուսի ետևից  լույս  տեսած  վրացերեն,  ուկրաիներեն   ̈ հատկապես  ռուսերեն  թարգմանական  հավաքածու ները լրացրեցին արդի հայ պոեզիայի բացը մշակութային   նախկին   միասնական   տարածաշրջանի երկրներում:  Առանձնացնում  եմ  հատկապես  ռուսե րեն  ժողովածուն և  «Զուգահեռ  անքնություն» (Մոսկ վա,   2010),   μանաստեղծությունների   ընտրության...


(Նարցիս ամսագիր /28.08.2010թ.)Դավիթ Գասպարյան

Կարդալ...PDF


bottom of page