… Ամեն վեց քայլից հետո
ցուցադրաբար
նա պտտում էր ձեռնափայտը օդում
երեք անգամ
ապա շարունակում ևս վեց քայլ
ծեսի էր վերածել նա կորուստն իր
որ չկորցներ քայլվածքի հմայքը
հաղթած գնդապետի
հյուսիս-արևելքում… գետից ներքև
հ.գ. նա կարող էր ցույց տալ քարտեզի վրա
ճշգրիտ տեղը իր ձախ ոտքի