top of page
Դարասկզբին
մեկուկես միլիոն հայ նահատակվեց անապատում
չորս միլիոն մարդ մահացավ Կոնգոյում
յոթանասուն հազարը` Դարֆուրում
այնուհետև`
Բաքվո՛ւմ
Իրաքո՛ւմ
Պակիստանո՛ւմ
…………………
ևս տասը միլիոն սպանվեց դարավերջին
ավելի պակաս դրամատիզմով -
քաղցից ու լուծից սովորական
այսքանից հետո ես երեխա՞ եմ
որ վստահեմ մերօրյա աստվածներին
ի զորու մահ սփռել ամենուր
բայց անզոր հրաշքին Ղազարոսի
…իսկ ազատ ժամերիս առաջվա պես
ես փնտրում եմ Փրկչին
մոտենում ծիկրակում եմ գաղտնի
քաղաքիս պատահած պատուհանից
ի՞նչ Աստված մտածում եմ
որ չունենա
սովորական մի տուն երկրի վրա
եկեղեցին` տուն-թանգարան
իմ ասածը տուն է բնակելի
կահավորված հույսի
սիրո համար
ապրելու մի տուն
հասկանո՞ւմ ես
ուղղանկյուն սեղանով ու մահճակալով
bottom of page