top of page
Հայր մեր որ համր ես
ու հետևաբար
ավելի սո՛ւր է հոտառությունդ
ո՞նց ես դիմանում այս գարշահոտին
արյան
որ հավաքվել է այսքա՜ն հազար տարի
երանի ես ապրեի Հունաստանում
նախկին
Զևսի հարեմում աստվածների
ու խաղայի ե՛ս էլ խաղերը այն
որ կին աստվածներին էր ներվում միայն
ինձ կարապ դարձրու Տե՛ր… գոնե
երկարավիզ
որ նոր իշխաններին գայթակղեմ ես
կամ փոխի՛ր պատվիրանդ անձնասպանի
ու թող նետվեմ ծովը Իոնի պես
Աստված հաշմանդամի որ երկնքում ես
կրծքավանդակ առանց ոտքի… կավոտ ձեռքեր
Դու մի՞շտ ես լռակյաց եղել այսքան
թե՞ վերջերս ես համրացել
bottom of page